Home page slide image

Մեր մասին

Մեր ձգտումը կատարելության

Մեր նպատակն է ստեղծել ոչ միայն ժամանակակից,գեղեցիկ և բարձրակարգ բնակելի համալիր այլ նաև ամենաբարձր մակարդակով ապահովել համալիրի ընդհանուր տարածքների հետագա խնամքն ու սպասարկումը,որը կօգնի թեթևացնել բնակիչների հոգսերը,դարձնելով նրանց առօրյան ավելի հաճելի։

Հարմարավետություն համապատասխան ժամանակակից ապրելակերպին․

«ՄՈՆԹԵ» համալիրը բաղկացած է 566 ' 40-ից 180 քմ մակերեսով բնակարաններից ,բայց նաև ունի ընդհանուր առմամբ 7000 քմ հասարակական տարածքներ,որոնցում գորրծելու են սննդամթերքի խանութներ,սրճարան,մանկական զարգացման կենտրոն, հանդիպումների սրահ և կենցաղային սպասարկման բազմաթիվ այլ կետեր։ Համալիրի հարևանությամբ կառուցվում է նոր ժամանակակից դպրոց,որը թույլ կտա համալիրի բնակիչներին էլ ավելի հարմարավետ դարձնել իրենց առօրյան։

Home page slide image
Home page slide image

Երևանը մեր տունն է

Մեր նախագիծը կենտրոնացված է ոչ միայն հարմարավետ բնակարններ ստեղծելու,այլ նաև պահպանելու մեր քաղաքի ոգին և մշակույթը։ Համալիրը նախագծված է Երևանյան հին և նոր ճարտարապետություններով ,որը ամբողջական է դարձնում համալիրի տեսքը։ Շենքում առկա են բաց պատշգամբներ,բակային հետաքրքիր գոտիներ․ 1,1 հա տարածքի ավելի քան 60% -ը հատկացվում է փարթամ կանաչ տարածքների ՝ ներկրվող եզակի ծառատեսակներով և գեղեցիկ լանդշաֆտի դիզայնով ,ինչը շատ կարևոր է քաղաքային կյանքի համար։ Շենքերը երեսպատվելու են հայկական տուֆ և տրավերդին քարերով ,որի ժամանակ օգտագործվելու է նոր եվրոպական համակարգ, ժամանակակից ջերմամեկուսիչ նյութերով և ամրակներով։

Տեսլականը

Մենք պարզապես շենքեր չենք կառուցում. Մենք ստեղծում ենք ապրելակերպ,կարևորելով հարամարավետությունը և բարեկեցությունը։

Home page slide image
Home page slide image

Համալիրի կառուցման ավարտ

Մեզ համար առավել կարևոր է ձեր ժամանակը․ Մինչև 2026 թվականի սեպտեմբերը շինարարությունն ավարտելու մեր խոստումը արտացոլում է մեր նվիրվածությունը ստանձնած պարտավորություններին ՝ ապահովվելով, որ ձեր երազանքներն իրականանան առանց ավելորդ ուշացումների։