Գաղտնիության քաղաքականություն

Ինչպե՞ս ենք մենք հավաքագրում տեղեկություններ: Մենք Ձեզանից տեղեկություններ ենք հավաքագրում, երբ Դուք լրացնում եք «Կապ» ձևը և Բնակարանի ամրագրման հարցումը, այցելում եք մեր կայք:
Հավաքագրված տվյալները մենք կարող ենք օգտագործել հետևյալ նպատակներով.
•    ինքնության հաստատում,
•    կապի հաստատում,
•    սպասարկման որակի բարձրացում,
•    կայքի բարելավում և ներքին գործնական նպատակներ,
•    պայմանների կամ դրույթների փոփոխության մասին տեղեկացում:
 
Ինչպե՞ս ենք մենք պաշտպանում Ձեր տվյալները: Ձեր անձնական տվյալները պաշտպանված ցանցերում են և հասանելի են միայն սահմանափակ քանակի մարդկանց, որոնք նշված համակարգերի հասանելիության հատուկ իրավունքներ ունեն և պարտավոր են պահպանել նշված տեղեկությունների գաղտնիությունը: Մենք օգտագործում ենք տվյալները հետևյալ նպատակներով. օգտագործողների նախընտրությունները հասկանալու և հետագա այցելությունների արդյունավետությունը ապահովելու համար:
 
Մենք չենք վաճառում կամ այլ կերպ փոխանցում Ձեր անձնական տվյալները երրորդ անձանց՝ առանց այդ մասին Ձեզ նախապես տեղեկացնելու: Կայքի աշխատանքներն իրականացնող մեր գործընկերները և այլ անձինք, ովքեր աջակցում են մեզ կայքի շահագործման, գործունեության իրականացման հարցում, երրորդ կողմ չեն համարվում՝ պայմանով, որ նշված անձինք պարտավորվում են պահպանել այդ տվյալների գաղտնիությունը: Մենք կարող ենք նաև հրապարակել տեղեկությունները օրենսդրությամբ սահմանված դեպքերում՝ ելնելով կայքի քաղաքականության կիրառման, մեր կամ այլ անձանց իրավունքների, գույքի կամ անվտանգության պահպանման նկատառումներից:
 
Մենք իրավունք ունենք ցանկացած պահի առանց նախապես տեղեկացնելու միակողմանիորեն փոփոխելու Գաղտնիության քաղաքականությունը, որը հրապարակվում է կայքում և նման փոփոխությունից հետո Կայքից օգտվելու դեպքում Դուք ինքնաբերաբար համաձայնում եք փոփոխված տարբերակին: